
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն մայիսի 7-ին հյուրընկալել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դե Ռուվերին, որը ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ նաև մասնակցել է պարեկության։
«Պարոն Դե Ռուվերն բարձր գնահատեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կատարած կարևոր աշխատանքը և շնորհակալություն հայտնեց առաքելության ղեկավարին, առաքելության բելգիացի և մնացած բոլոր անդամներին՝ նվիրված ծառայության և հանձնառության համար»,-նշված է ԵՄ դիտորդական առաքելության X-ում արված գրառման մեջ։




