
Լուսինե Վասիլյան
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ամրագրող պայմանագիրն արդեն վավերացված է մեր երկրի խորհրդարանի կողմից: Հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ են նաև միության հիմնադիր անդամ մյուս երկրների խորհրդարանների վավերացումները: Եթե մինչ այս պահը քննարկումներում կար ենթադրություն, թե հնարավոր են բարդություններ այդ երկրների խորհրդարանական քննարկումների ընթացքում, ապա այժմ փորձագիտական գնահատականների գերակշիռ մասը կարծես թե հակառակ տեսակետի օգտին է:
Մոտ մեկ տարի ԵՏՄ անդամակցության հարցին փորձել են պատասխանել փորձագետներն ու մասնագետները, կարծես թե հնչել են հնարավոր բոլոր կանխատեսումները՝ ամենահոռետեսականից մինչև ամենալավատեսականը:
Մեջբերումներ տնտեսագետների գնահատականներից
«Ճիշտն ասած համամիտ չեմ, կամ ծայրահեղ եմ համարում այն մոտեցումը, թե Հյաստանը չի կարող մաս կազմել այս պրոյեկտի: Հայաստանն ըստ էության ծնվել է այդ շուկաներից և հետ է գնում այն շուկաներ, որոնք իր համար համադրելի, բնականոն պայմաններ են առաջարկում»:
տնտեսագետ Ատոմ Մարգարյան
«Տնտեսական առումով սա (Նազարբաեւի հայտարարությունը եւ ՀՀ- ԼՂՀ սահմանը. խմբ.) բարդացնում է Հայաստան- Ղարաբաղ տնտեսական հարաբերությունները: Մինչ այժմ այդ խնդիրը չի եղել, հիմա ուզենք թե չուզենք ծագելու է, քանի որ ընթացակարգային առումով մաքսային սահմանների, հաշվետվությունների, ընդհանուր բյուջեի հետ ենք գործ ունենալու»:
տնտեսագետ Վահագն Խաչատրյան




