ԿարևորՀասարակություն

Ժամանակ առ ժամանակ անձրեւ. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մայիսի 8- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` մայիսի 8- ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով։

Հանգստյան օրերին` մայիսի 9-ին եւ 10-ին` առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով։

Երեւանում առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Մայիսի 9-ին` առանց տեղումների եղանակ։

Ցերեկը` 18- 20, երեկոյան` 14- 16, գիշերը` 9- 10 աստիճան։

Մայրաքաղաքում ամենատաք մայիսի 8-ը արձանագրվել է 1987 թվականին` 29.7°C, ամենացուրտը` 2003 թվականին` 0.3°C։

Կարդացեք նաև

Back to top button