
Մայիսի 3-ից 10-ը Իտալիայում ընթացող «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են։
Հայկը և Էմինը 4 հնարավորից ունեն 3.5 միավոր և կիսում են 1-14-րդ հորիզոնականները:
Մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, որոնք ունեն 2.5 միավոր:
Մրցաշարին մասնակիցների թվում է աշխարհի չեմպիոնի կոչման կրկնակի հավակնորդ Յան Նեպոմնյաշչին:




