ԿարևորՄիջազգային

Չինաստանը հույս ունի, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունն արագ կվերականգնվի

Չինաստանի իշխանությունները հույս ունեն, որ Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքն արագ կվերականգնվի, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

«Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքի և անվտանգության վերականգնման վերաբերյալ միջազգային հանրությունն ունի ընդհանուր մտահոգություններ։ Չինաստանը հույս ունի, որ համապատասխան կողմերը հնարավորինս շուտ կարձագանքեն հրատապ կոչերին», — Պեկինում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Վան Ին, որի խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Չինաստանն ակտիվորեն հանդես է գալիս Հորմուզի նեղուցում բնականոն նավագնացության անհապաղ վերականգնման օգտին։ Պեկինը նեղուցի փակումը համարում է համաշխարհային էներգետիկ անվտանգությանը սպառնացող լուրջ գործոն, քանի որ Չինաստանն իր նավթի զգալի մասը ստանում է հենց այս ուղով։

Կարդացեք նաև

Back to top button