ԿարևորՔաղաքական

Մինսկը բողոքի հայտագիր է ներկայացրել Երևանին

Բելառուսի արտգործնախարարություն է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, հայտնում է Բելառուսի արտգործնախարարությունը։

«Հայ դիվանագետին հանձնվել է համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ»,-նշված է հաղորդագրությունում:

Թեև Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ պատճառը չի նշվում, բողոքի նոտան, ամենայն հավանականությամբ, կապված է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխոնովսկայայի Հայաստան այցի հետ։

Կարդացեք նաև

Back to top button