ԿարևորՔաղաքական

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը մայիսի 5-ին Վարշավայում հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել փոխգործակցության հեռանկարներին:

Երկուստեք կարևորվել է ռազմական կրթության, մասնագիտական փորձի փոխանակման, վարժանքների և ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությանն առաջիկայում գործնական ընթացք հաղորդելու վերաբերյալ։

Կարդացեք նաև

Back to top button