ԿարևորՔաղաքական

ԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումը` հայտարարություններով (լրացված)

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես են գալիս հայտարարություններով։

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության խնդրին։

«Որեւէ երկիր չի կարող Եվրամիության լիիրավ եւ լիարժեք անդամ դառնալ առանց Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու, եւ հետեւաբար, մեր առաջնային խնդիրն է նախ  համապատասխանել ԵՄ ստանդարտներին»։

Բայց սա դեռ բավարար պայման չէ ԵՄ անդամակցության համար, շեշտել է վարչապետը։ Անդամակցության որոշումը ԵՄ քաղաքական որոշումն է լինելու։

«Եվրոպական Միությունը կարող է նաեւ որոշում կայացնել, որ չի ընդլայնվում այլեւեւս որևէ պատճառով։ Բայց եթե մեզ կընդունեն Եվրոպական Միության անդամ, մենք ուրախ և երջանիկ կլինենք դրա համար։ Եթե մեզ չեն ընդունի Եվրոպական Միության անդամ, բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր` սրանից բխող բոլոր դրական արդյունքներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button