Հասարակություն

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի շնորհավորական ուղերձը

Հարկադիր կատարողի օրվա առթիվ Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը շնորհավորական ուղերձ է հղել։

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ ծառայողներ, սիրելի՛ վետերաններ,

Շնորհավորում եմ բոլորիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման և հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ։

Ծառայության պատմության 28 տարիները խորհրդանշում են մեր համակարգի կայացումը, զարգացման ուղին և արդարադատության իրականացման գործում ունեցած կարևոր դերը։

Հարկադիր կատարման ինստիտուտը արդարադատության համակարգի հիմնասյուներից մեկն է՝ կոչված անշեղորեն ապահովելու դատական ակտերի կատարումը, օրենքի գերակայությունը և քաղաքացիների իրավունքների իրական պաշտպանությունը։

Ձեր ամենօրյա դժվարին ու պատասխանատու աշխատանքը թեև հաճախ մնում է հանրության աչքից հեռու, սակայն դրա արդյունքները տեսանելի են իրավական պետության կայունության ամրապնդման գործում։

Այս տարիների ընթացքում համակարգը անցել է զարգացման բարդ, բայց միևնույն ժամանակ արժանապատիվ ճանապարհ՝ արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ՝ ժամանակակից գործիքների ներդրմամբ և մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետությամբ։

Կայացած այս համակարգի հետևում, այդուամենայնին, կանգնած են մարդիկ, ովքեր իրենց պատասխանատվությամբ, սկզբունքայնությամբ և հավատարմությամբ, գիտելիքով և փորձով ձևավորել ու զարգացրել են համակարգը, նպաստել հանրային վստահության բարձրացմանը։

Հարկադիր կատարողի առաքելությունն օրենքից բխող արդարությունն իրականություն դարձնելն է, և մեր բոլորի ջանքերը պետք է մեկտեղվեն հանուն այդ գաղափարի:

Այսօր նաև լավ առիթ է շնորհակալություն հայտնելու մեր վետերաններին՝ իրենց ներդրած ավանդի և նվիրումի համար։

Կրկին շնորհավորելով բոլորիս օրվա կապակցությամբ՝  մաղթում եմ նոր ձեռքբերումներ, հաջողություններ և մասնագիտական առաջընթաց։

Շարունակեք պատասխանատվության բարձր գիտակցմամբ շարժվել առաջ՝ ի շահ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման և մեր երկրի բարօրության»,- ասված է ուղերձում։                                         

Կարդացեք նաև

Back to top button