Հասարակություն

Ժամանակ առ ժամանակ անձրեւ

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն, այսօր հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ- տեղ հնարավոր է կարկուտ: Նման եղանակը կտեւի մինչեւ մայիսի 7-ը։

Քամին`հարավարեւմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝եւ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 5-6-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երեւանում  կեսօրից հետո եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Նման եղանակը կշարունակվի մինչեւ մայիսի 7-ը։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր ցերեկը մայրաքաղաքում կլինի 21-23, երեկոյան`14- 16, գիշերը` 8- 10 աստիճան։

Կարդացեք նաև

Back to top button