ԿարևորՔաղաքական

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ։

Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովային, Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալին, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչին, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:

Կարդացեք նաև

Back to top button