ԿարևորՔաղաքական

Թուրքիայի փոխնախագահը կայցելի Հայաստան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, գագաթնաժողովին թուրքական պատվիրակությունը կգլխավորի հենց Յըլմազը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ չի մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի վերջին մի քանի գագաթնաժողովներին։

2008 թվականի սեպտեմբերին, ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում, Հայաստան էր ժամանել Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը։ 

Կարդացեք նաև

Back to top button