
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Աշխատանքի և աշխատողների համերաշխության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։


Վարչապետը շփվել է քաղաքացիների հետ, շնորհավորել տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել նրանց աշխատանքի համար։


Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել քայլերթ, որին հաջորդել է համերգ:








