Հասարակություն

Բնակարանը չի լուծում մանկատան սաները հոգսերը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

 

Մանկատան սաներին բնակարաններ են տրամադրվել Մարալիկում, Սպիտակում, սակայն նրանցից շատերը հրաժարվել են իրենց հատկացված բնակարաններից` աշխատանք չգտնելու պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն՝ ավելացնելով, որ միայն կացարանի տրամադրումը բոլոր խնդիրները չի լուծում:

Նշենք, ՀՀ կառավարությունը, ըստ օրենքի, պարտավորված է մանկատան շրջանավարտներին ապահովել կացարաններով, սակայն անկախությունից հետո միայն 2003-ից մեկնարկած բնակարանների հատկացման ծրագիրը պետք է բնակարաններով ապահովեր մանկատան մոտ 503 շրջանավարտների: Ծրագիրը ձախողվել է և, ըստ Վերահսկիչ պալատի, ծրագիրն իրականացվել է միայն 20 տոկոսով: Ինչ նոր ծրագրեր  իրականացնում այս ոլորտում կառավարությունը:

Կարդացեք նաև

Back to top button