Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի կապակցությամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ապրիլի 30-ին ընդունված բանաձևը «կողմնակալ է և անհիմն»՝ ընդգծելով, որ այն խեղաթյուրում է իրականությունը և հակասում է պետությունների ինքնիշխանության սկզբունքներին։
Դեսպանին հանձնվել է բողոքի նոտա։ Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանը չի ընդունում ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ կոչերը՝ դրանք համարելով իրավական տեսանկյունից անընդունելի։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշվել է դադարեցնել Միլի մեջլիսի կապերը Եվրախորհրդարնի հետ։
Եվրոպական խորհրդարանը կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։




