Քաղաքական

Քաղաքագետ.Ռուս-թուրքական ատոմային գործարքը ամենամտահոգիչն է Հայաստանի համար

Կարեն Ղազարյան
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

 

Այն պայմանավորվածությունները, որոնք եղել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում ենթադրում են նաեւ անխուսափելի ռազմավարական փոփոխություններ տարածաշրջաններում: Այս կարծիքին է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա կարծում է, որ հատկապես ատոմային էներգետիկայի ոլորտում ձեռքբերված պայմանավորվածությունները իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում Հայաստանի համար:

Էներգակիրների խնդիրն ու սիրիական հարցը Պուտին-Էրդողան բանակցությունների առաջնային օրակարգն էր: Այսպես հասկանալի է հնչած հայտարարություններից: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի գնահատմամբ՝ ռուս-թուրքական ատոմային գործարքը ամենամտահոգիչն է, որտեղ, նրա ձեւակերպմամբ, կա մեծ վտանգ Հայաստանի ու նաեւ հարեւան Իրանի շահերի համար:

«Սա նշանակում է, որ Ռուսաստանի ատոմային ոլորտի համար Թուրքիա-Հայաստան լիրը կդառնա նույնարժեք: Դա վտանգ է: Վտանգ է, որ այդ ժամանակ արդեն չափուսահմանը կարող է փոխվել: Բնականաբար՝ այն օբյեկտները, որոնք նորակառույց են շատ ավելի առաջնային են դառնալու իրենց համար, քան հին օբյեկտները՝ Մեծամորը»:

Այս մեծ վտանգին զուգահեռ, քաղաքագետը կարծում է, որ չեն մոռացվի հին դաշնակիցները: Հասկանալի է, որ սկսվածը խոշորագույն խաղ է, սակայն խնդիրը լրջերեն անվտանգությանն է առնչվում: Հենց այդ պատճառով էլ ատոմային գերտերությունները մշտապես մրցակցում են որեւէ երկրի ներսում ատոմային ոլորտը վերահսկելու համար: Հենց դրանից էին բխում նաեւ բոլոր անցուդարձերը մեր Մեծամորի ատոմակայանի շուրջ:

Back to top button