
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում կանցկացվի «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Կառավարության նիստում որոշում է կայացվել համերգի կազմակերպման համար պահուստային ֆոնդից հատկացնել 392 մլն 897.7 հազար դրամ։
Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ ստեղծագործություններ, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Ակնկալվում է, որ համերգին ներկա կլինեն նաև Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 3–5-ը: Միջոցառման շրջանակում նախատեսվում է ն




