ԿարևորՄիջազգային

Կրկնակի հարձակում Պերմի վրա. նախօրեին այստեղ «սեւ անձրեւ» է տեղացել

«Ռոսավիացիան» սահմանափակումներ է հայտարարել Պերմի «Մեծ Սավինո» օդանավակայանում։ Մի շարք բուհերում և դպրոցներում դասերը դադարեցվել են, հաղորդում է «Պերմ 36,6» ալիքը։ Հրատարակության բաժանորդները հայտնել են պայթյունների մասին Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանում։

Քաղաքում բարձրախոսներով ահազանգել են նաև «վտանգավոր նյութի արտահոսքով վթարի» մասին, սակայն, «Новости Перми и края/Պերմի եւ երկրամասի նորություններ» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ դա եղել է համակարգի աշխատանքի ստուգում։

Նախօրեին Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել էր, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են արդյունաբերական հարթակին։ Նրա խոսքով՝ ձեռնարկության աշխատակիցները գտնվում են անվտանգ վայրում, տուժածներ և ավերածություններ չկան։ Նա հավելել է, որ քիմիական վտանգ չկան, դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունում նշել են, որ ուկրաինական հարձակման նպատակը եղել է «Տրանսնեֆտին» պատկանող «Պերմ» գծային արտադրական դիսպետչերական կայանը։

Տեղի բնակիչները խոսել են «նավթային անձրևի» մասին։ Քամու պատճառով ծուխը ամբողջությամբ լցվել է քաղաք։ «Սեւ անձրեւից» հետո մեքենաների և հագուստի վրա մնացել են մրոտ հետքեր։

Պերմում Արգումենտի ի ֆակտի» թերթը հրապարակել է քաղաքի լուսանկարները՝ ուկրաինական հարձակումից հետո։

Կարդացեք նաև

Back to top button