Հասարակություն

Դժվարանցանելի ու մերկասառույցով պատված ճանապարհներ կան

ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Վարդենյաց լեռնանցք և Զանգեր կոչվող տարածքում, Գորիս-Ստեփանակերտ, Կապան-Մեղրի ավտոճանապարհին, Ապարան-Արագած ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կարդացեք նաև

Back to top button