
Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխվել, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարի Հարֆը լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախության տարեդարձի կապակցությամբ Հայաստանի դեսպանության և ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի նախատեսած ընդունելությանը։
«Կոնգրեսը միանշանակ ազատ է նման ընդունելություններ կազմակերպելու հարցում։ Երբեմն այն ամենը, ինչ Կոնգրեսն ասում է, չի համապատասխանում մեր դիրքորոշմանը»,- ասել է Հարֆը՝ հավելելով, որ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երկարատև համաձայնության հասնելու հանձնառությանը, և դրա մասին բարձրաձայնում է արդեն տևական ժամանակ:




