Քաղաքական

Ռուս-թուրքական հարաբերությունների անկյունաքարը տնտեսկան համագործակցությունն է.քաղաքագետներ

Ալիսա Գեւորգյան
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

Օրերս Բոլիվիան դարձավ 22-րդ պետությունը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի գնահատմամբ  ցեղասպանության միջազգային  ճանաչման տեսանկունից այս  իրադարձությունը դժվար է գնահատել որպես խիստ ազդեցիկ, բայց այս դեպքում չափազանց կարևոր են շեշտադրումները. «Բոլիվիայի բանաձևում շեշտված է հայրենազրկման փաստը: Հայերը կոտորվել են իրենց հայրենիքում և կորցրել են իրենց հայրենիքը»:

 

 

«Ցեղասպանության միջազգային ճանաչումն, իհարկե, կարևոր է, բայց տպավորությունն այնպիսին է, որ ամբողջությամբ կենտրոնացել ենք  դրա վրա»: Ըստ թուրքագետի՝ ժամանակն է փոխել ռազմավարությունը՝ ցեղասպանության խնդիրը տեղափոխել  միջազգային իրավական հարթակ: Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցին՝ թուրքագետն այն գնահատում է կարևոր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի համար: Անկարայում ձեռք բերված համաձայնությունները փաստում են, որ տնտեսական հարթակում նրանք համագործակցության լավ հեռանկարներ ունեն:

Ինչով է կարևոր թուրքիան Ռուսաստանի համար. փորձագետը պարզաբանում է.«Գերմանիայից հետո Թուրքիան ռուսական գազի ամենամեծ սպառողն է: Բացի այդ՝ միջազգային պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանն ավելի է արժևորում հարաբերությունների ջերմացումն իր կարևոր գործընկերների հետ, որոնց թվում նաև Թուրքիան է:

Մյուս կողմից՝ Թուրքիայի զարգացող տնտեսությունը վառելիքի մեծ պահանջարկ ունի, իսկ այդ վառելիքի առյուծի բաժինը, ինչպես արդեն նշվեց, ներկրվում է Ռուսաստանից, այնպես որ Թուրքիայի համար ևս կարևոր են հարաբերությունների ջերամացումը Ռուսատանի հետ: «Ռուսաստան –Թուրքիա հարաբերություններում ջերմաստիճանի բարձրացումը ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և մասնավոորապես արցախյան հիմնահարցի  վրա»,-լրագրողի հարցին՝ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը արձագանքում է. «Հարաբերությունների ջերմացումը միայն տնտեսական ոլորտում է, քաղաքական ոլորտում դրական միտումներ չկան»:

Նշենք, որ պատասխանելով լրագրողների գրեթե նույն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստան- Թուրքիա հարաբերությունների ջերմացումից Հայաստանը պետք է վախենա, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է. «Հայաստանում սիրում են վախենալ, դա կարծեք բնական հոգեվիճակ է դարձել, բայց կարծում եմ՝ ոչնչից վախենալ պետք չէ, պետք է պարզապես հետևել իրադարձությունների զարգացմանը»: Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա քաղաքագետը բնորոշում է որպես արխարհաքաղաքական խաղ: «Ռուսասատնին փորձում են մեկուսացնել, իսկ Մոսկվան էլ փորձում է շրջանցելով Արևմուտքը գուրս գալ դեպի թուրքական և այլ շուկաներ»:

«Թուրքիան, ըստ էության, գրեթե նույն շուկան է, որովհետև ճիշտ է՝ Թուրքիայի կողմից գազի սպառումը այնքան էլ մեծ չէ, բայց թուրքական գազամուղով ռուսական գազը կարող է դուրս գալ դեպի եվրոպական շուկա»:

Ըստ Իսկանդարյանի՝ տարածաշրջանի համար Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կարևոր են: Նրա համոզմամբ ևս ռուս-թուրքական հարաբերությունների անկյունաքարը տնտեսկան համագործակցությունն է: Քաղաքագետի կարծիքով Էրդողանի օրոք Թուրքիան ավելի տարանջատված կլինի Արևմուտքից:

Back to top button