Քաղաքական

Մոլդովայի և Հայաստանի ՀԿ-ները աշխատում են Ռուսաստանին վարկաբեկելու ուղղությամբ․ ՌԴ Անվտանգության խորհուրդ

Մոլդովայի և Հայաստանի բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ, կարծում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ, ըստ Շևցովի, Մոլդովայում գրանցված է մոտ 14,000, Հայաստանում՝ մոտ 9,000 ՀԿ:

«Եվ բոլորն էլ աշխատում են… Գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հստակ աշխատում է երկկողմ հարաբերությունները վարկաբեկելու, հարևան երկրներում ինտեգրացիոն գործընթացները վարկաբեկելու ուղղությամբ»,- ասել է նա Մոսկվայում կայացած «Նոր կոլեկտիվ անվտանգության ճարտարապետության ուրվագծերը. ՀԱՊԿ տեղեկատվական և վերլուծական գործընկերության արդիական հարցեր» կոնֆերանսի շրջանակներում։

Հայաստանը 2024 թվականի փետրվարի 23-ից սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարել էր. «Մենք գործնականում սառեցրել ենք մեր անդամակցությունը» և «վերանայվում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը»։
Դրան նախորդել էին 2022 թվականին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, որը ՀԱՊԿ կողմից ոչ քաղաքական, ոչ ռազմական արձագանք չր ստացել։  

Կարդացեք նաև

Back to top button