Քաղաքական

Հայաստանի ԵՏՄ անդամակցելու պայմանագրի քննարկումը հարցուպատասխանի փուլում է

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Քառօրյա աշխատանքների երրորդ օրը խորհրդարանն աշխատանքները սկսեց կրկին քննարկելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու պայմանագիրը: Քննարկումը կրկին հարցուպատասխանի փուլում է: Աժ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր ստիպված էր պատասխանել ԼՂՀ-ին առնչվող հարցին: Ասենք՝ ինչ է անելու Հայաստանը, եթե, օրինակ՝ Ղազախստանը հարց բարձրացնի, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կառուցվի մաքսակետ:

Հանրապետական պատգամավոր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պարզաբանումը հետեւյալն էր. «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսային ռեժիմ սահմանելու հարց ընդհանրապես չի քննարկվել: Պետք է ասեմ , որ այդ պահանջը այդ դեպքում նոր իրավիճակ կարող է առաջանալ, իսկ դա կարող է նշանակել, որ միության անդամ երկրները ցանկանում են որոշակի կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»:

Արտահերթ ելույթի իրավունքով ամբիոնին մոտեցած Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես անդրադարձել է Ղարաբաղի խնդրին:

«Արցախի  իշխանությունները հազար անգամ ասել են մենք չենք ուզում մտնել ՄՄ, Հայաստանը Վանն է, Էրզրումն է, Մուշն է, բայց Արցախը իրավական առումով Հայաստանի Հանրապետություն չէ, եւ մեր բոլորի նպատակն է սրբորեն իրականացնել Արցախի ժողովրդի կամքը՝ այն է հասնել Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը» :

Back to top button