Հասարակություն

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ Հայաստանի պատվիրակության անդամներով ոգեկոչեցինք Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։

Կարդացեք նաև

Back to top button