
Դեկտեմբերի 4 -5-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Բազելում կայանալիք` ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների խորհրդի 21-րդ նիստին։ Հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:
Դեկտեմբերի 3-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ։




