
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, hայտնում են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունից։
Նշվում է, որ ՌԴ դեսպանն ու դեսպանության ռազմական կցորդը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։
ՌԴ դեսպանությունից հիշեցրել են, որ 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարություն է ընդունել՝ խորը կարեկցանք հայտնելով եղբայրական հայ ժողովրդին։




