Լուսինե Վասիլյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովը շարունակում է քննարկել Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու հարցը: Երեկվանից ԱԺ ամբիոնի մոտ ֆինանսաների փոխնախարար Սուրեն Կարայանն է, ով որպես հիմնական զեկուցող պատասխանում է պատգամավորների հարցերին:
Երկու տասնայկաից ավելի հարցերը վերաբերում են հիմնականում անդամակցության տնտեսական հետևանքներին: Քննարկումների առանցքում այսօր եղել է գնաճի թեման։ Պատգամավորներն անդրադարձել են ոչ միայն անդամակցությունից հետո սպասվող, այլև արդեն արձանագրվող թանկացումներին: