Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով բնակավայրի Լվովի ու Խաչատրյան փողոցներում «Վեոլիա Ջուր» ընկերությունը համայնքի հետ համատեղ հին ու քայքայված ջրագծերն է վերակառուցում։ Դրանք անցնում են սեփականատիրական տարածքներով, որի սպասարկումը դարձել էր գրեթե անհնար: Այժմ ջրագծերը դուրս են բերվում այդ տարածքներից, փոխարինվում նոր՝ 160-200 մմ տրամաչափի խողովակներով։ Աշխատանքների արդյունքում բնակավայրում խմելու ջրի հետ կապված խնդիրները աստիճանաբար լուծում կստանան:
մեկ րոպեից էլ քիչ




