ԿարևորՔաղաքական

«TRIPP» նախագծի շրջանակում կառուցվող երկաթուղու հատվածը կառավարելու է հենց «TRIPP» ընկերությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ «TRIPP» (ԹՐԻՓՓ) նախագծի շրջանակում կառուցվող երկաթուղու հատվածը կառավարելու է հենց «TRIPP» ընկերությունը։ 

Այս հայտարարությունը հնչել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան այն հարցին, թե ով է իրականացնելու վերահսկողությունը տվյալ հատվածում։

Վարչապետի խոսքով՝ այդ հատվածը միանալու է Հայաստանի ընդհանուր երկաթուղային ցանցին, և կառավարման հարցում «երկրորդ կարծիք լինել չի կարող»։

Հայաստանի երկաթուղային համակարգը մինչև 2038թ. գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» (Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկություն) կոնցեսիոն կառավարման ներքո։ Ռուսական կողմը «տարօրինակ» է անվանել կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու քննարկումները։

Կարդացեք նաև

Back to top button