ԿարևորՏնտեսական

Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում առաջ է անցել Իսպանիայից. Էկոնոմիկայի նախարարի գրառումը

Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝  Հայաստանը աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է՝ առաջ անցնելով ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։

ԵԱՏՄ երկրների մեջ Հայաստանն առաջատարն է, ֆեյսբուքում գրել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

«Այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան և Իռլանդիան։2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միավորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք)»,- նշված է սոցցանցում տեղադրված գրառման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button