ԿարևորՀասարակություն

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի կառուցման և գույքով համալրման համար հատկացվել է 275 մլն դրամ

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման և գույքով համալրման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 275 մլն դրամ, որից 205 մլն դրամը գույքի և սարքավորման ձեռքբերման, իսկ 70 մլն դրամը` շինարարության համար:

Թատրոնն ապահովված է նոր բեմով, ժամանակակից լուսային ու ձայնային համակարգերով, տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություններով, հանդերձարաններով և դիմահարդարման սենյակներով։ Առաջին հարկում գործում է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։

Կարդացեք նաև

Back to top button