ԿարևորՀասարակություն

Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի խումբ այլ աշխատակիցներ։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի խումբ այլ աշխատակիցներ»,- «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշվում է, որ ձերբակալվածների թվում է նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի անդամ, դասախոս Սմբատ Լպուտյանը։ 

Լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալված պրոռեկտորը ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն է։ 

Կարդացեք նաև

Back to top button