ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ոստիկանությունը՝ պետության ողնաշար. ՆԳ նախարարը խորհրդարանում զեկուցել է գերատեսչության 2025-ի արդյունքները

Կառավարության կատարողականի շրջանակում 2025-ի արդյունքները խորհրդարանում զեկուցել է ՆԳ նախարարը։ Ներքին անվտանգությունն ու իրավապահ համակարգի արդիականացումը պետության առաջնահերթություններից են՝ ԱԺ–ում ասել է Արփինե Սարգսյանն ու ներկայացրել տարվա ընթացքում իրականացված բարեփոխումներն ու արդյուքները։ Օրն ի դեպ, տոնական է ոլորտի ներկայացուցիչների համար։ Այսօր նշվում է Ոստիկանության ձևավորման 108-րդ տարեդարձը։

Կառավարության կատարողականի ներկայացումը սկսվում է Ներքին գործերի նախարարությունից։ Ոլորտը համակարգող նախարար Արփինե Սարգսյանը մինչև բուն զեկույցին անդրադառնալը, նախ շնորհավորում է Ոստիկանության 108-րդ տարեդարձը։

«Ոստիկանությունը, հիրավի, պետության ողնաշարն է, պետության ուժն  ու կարողությունը, պետականության շարունակականությունն ապահովող հենասյուներից մեկը և ոստիկանության կարգապահությունը օրենքի գերակայությունն է»։

Ոստիկանությանը շնորհավորում է  նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գերատեսչության 108-րդ տարեդարձի առիթով տեղի ունեցած կոլեգիայի հանդիսավոր նիստում վարչապետը նշում է․

«Այն, ինչ մենք լավ ենք անում այսօր, բավարար չի կարող դիտվել վաղը չէ մյուս օրը, քանի որ փոխվում են ժամանակներն ու մարտահրավերները։ Շատ կարևոր է, որ մենք ունենանք ժամանակի հետ դինամիկ փոփոխվող և դինամիկ զարգացող ոստիկանություն և մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում»։

Արդեն ԱԺ նիստերի դահլիճում , կառավարության ծրագրի կատարման տարեկան զեկույցի ներկայացման շրջանակում, Արփինե Սարգսյանն արձանագրում է՝ անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին տարին է, երբ գրանցվել է քաղաքացիների միգրացիոն դրական սալդո։

«Սա նշանակում է, որ արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, և սա, հիրավի, հաստատված խաղաղության ոլորտային բարեփոխումների արդյունք է»։

Միգրացիոն ներգաղթի ֆոինՀայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրոպական միությունը երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։ ՆԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը միակ պետությունն է նաև այն առումով , որ ԵՄ-ի հետ երկխոսությունից հետո ռեկորդային ժամանակահատվածում ստացել է գործողությունների ծրագիրը։

Ինչ վերաբերում է հհանցավորության պատկերին, ապա 2025-ին 2024-ի համեմատ արձանագրվել է հանցագործությունների և դրանցով հարուցված վարույթների 3.2% նվազում, ինչը, ըստ նախարարի, իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունք է։

Ճանապարհատրանսպորտային անվտանգության բարելավման արդյունքում, նախարարի ձևակերպմամբ, խնայվել է 95 կյանք․ 2025-ին պատահարներից արձանագրված մահվան դեպքերը 95–ով պակաս են 2024-ի ցուցանիշից։  

«Չնայած արտակարգ դեպքերի և պատահարների թվի աճի՝ 2025-ին, դրանց հետևանքով տուժածների թիվը նվազել է 1601 ով, իսկ զոհերի թիվը՝ 59-ով»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին հետաքրքրում է՝ ինչպե՞ս է ՆԳՆ-ն դիմակայում կիբեռհանցագործություններին՝ արագ զարգացող համաշխարհային մարտահրավերների պայմաններում։

«Ժամանակակից աշխարհը մեզ զարմացնում է, իհարկե, իր նորամուծություններով, նորություններով, գյուտերով, բայց դրանց մեծ մասը, ցավոք, ունեն բացասական համատեքստ և բացասական նպատակներ, և Հայաստանը, բնականաբար, այս համաշխարհային գործընթացների անմասն մնալ չի կարող։ Ոււնե՞նք բավարար չափով կադրեր, գործիքակազմ, և հատկապես ի՞նչն է պակասում էլ ավելի ակտիվ լինել նաև այս ոլորտում, այս պայքարում»։

Արփինե Սարգսյանն ասում է՝քրեական ոստիկանության կազմում ձևավորվել է կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչություն, որը տարվա ընթացքում ներդրումային խոշոր խարդախություններով զբաղվող 4 կազմակերպված խումբ է բացահայտել ։ Նախարարի գնահատմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ այս տեսակի հանցագործություններն աճում են, դրան զուգահեռ մեծանում է նաև  կանխարգելման և անվտանգ գործելու կարողությունների կարևորությունը։

«Երբ որ նայենք ոստիկանության առօրյա օպերատիվ ամփոփագրերը նկատում ենք, որ նույնիսկ տասնյակ 1000-ավոր դոլարների կամ այսօր, օրինակ, մոտ 150 հազար դոլարի մասով, անձն ուղղակի տվյալները փոխանցել և վճարում է կատարել, և հետևապես, թեև ունենք հանցագործության դեպք վրա հասած, բայց անձանց վարքագիծը շատ կարևոր է այս մասով և վարչության կողմից նաև զուգահեռ կրիպտո ակտիվների շուկան ևս դիտարկվում է, ունենք նախաձեռնված 20 վարույթներ, որոնք որ պիտի հանգուցալուծենք»։

Արփինե Սարգսյանն ընդգծում է՝ նման դեպքերից խուսափելու համար ՆԳՆ-ն սկսել է «Կիբեռ մարտահրավեր» հաղորդաշարը, որի շրջանակում ոլորտի մասնագետները, այդ թվում՝ Telegram ալիքով, խորհրդատվություն են տրամադրում։ Դրանցից  մեկի արդյունքում հաջողվել է կանխել շուրջ 27 միլիոն դրամի հնարավոր հափշտակությունը։

Կարդացեք նաև

Back to top button