ԿարևորՀասարակություն

Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ից Հայաստանի տարածքով տարհանվել է ՌԴ–ի ևս 94 քաղաքացի

Ապրիլի 15-ին՝ Բուշերի ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման վերջին փուլի ընթացքում, հայրենիք է վերադարձել Ռուսաստանի ևս 94 քաղաքացի, որոնք Իրանից Հայաստան էին ժամանել Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետով,  հայտնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը։

«Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին տարհանվել են նաև Բելառուսի քաղաքացիներ։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ իշխանություններին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների հարմարավետ տեղափոխման կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button