ԿարևորՔաղաքական

ԱԺ- ն սկսեց ՀՀ- ի ԵՏՄ- ի անդամակցության հարցի քննարկումը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԱԺ- ն այսօր աշխատանքի ավարտից 40 րոպե առաջ սկսեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու հարցի քննարկմանը: Այն ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Թեեւ խորհրդարանը միջազգային պայմանագիր է քննարկում, բայց գլխադասային հանձնաժողով է նշանակվել ոչ թե արտաքին հարաբերությունների, այլ՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Հարցի ներկայացումը տեւել է մոտ 10 րոպե, զեկուցողին հարցեր ուղղելու համար հերթագրվել է 19 պատգամավոր:

Արդեն պարզ է, որ հարցի քննարկումն այսօր չի ավարտվի եւ խորհրդարանը այն կշարունակի քննարկել վաղը: Հիշեցնենք, որ այսօր արդեն այս հարցի առնչությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել ԱԺ շենքի մոտ։

Կարդացեք նաև

Back to top button