ԿարևորՀասարակություն

«Էրեբունի» ԲԿ- ում 52- ամյա կինն առաջնեկ է ունեցել

Այսօր 52- ամյա կինն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ունեցել է առաջնեկ՝ տղա երեխա։ Փոքրիկ Մհերը ծնվել է կեսարյան հատումով։ Երեխան կշռում է 3 կգ, մոր եւ մանկան ինքնազգացողությունը բժիշկները գնահատում են բավարար։ «Երեխան շատ ժպտերես է, մայրիկն ու հայրիկը անչափ երջանիկ»,- «Ռադիոլուրին» հայտնել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան  վարիչ Անդրանիկ Պողոսյանը։

Երեխայի ծնողներն ամուսնացել են չորս տարի առաջ։ Բժիշկը նշել է, որ գիտության վերջին նվաճումները թույլ են տալիս բարձր տարիքով ավելի շատ կանանց երեխա ունենալ։ «Տասը տարի առաջ մենք նման դեպքեր կարող էինք երազել»,- նկատել է բժիշկ Պողոսյանը։

«Էրեբունի» ԲԿ ծննդատան  վարիչ Անդրանիկ Պողոսյան

Back to top button