Հասարակություն

Քննարկվել են COP17-ում ՀՀ առաջնահերթությունները

Ապրիլի 13-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հյուրընկալել է Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախկին նախարար Սթիվեն Գիլբոյին, հայտնում են դեսպանությունից։

Քննարկվել են 2026թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։

Ընդգծելով COP17 համաժողովի հաջող կազմակերպման կարևորությունը՝ զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցերին։

Կարդացեք նաև

Back to top button