
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում անհայտ դեռահասը օդամղիչ հրացանով կրակ է բացել պրոֆտեխնիկական անատոլիական լիցեյում, հաղորդում է Sabah թուրքական պարբերականը։
Հարձակվողը թաքնվել էր դպրոցի շենքում, նա «չեզոքացվել» է։
Hürriyet-ը գրել է, որ, ըստ Շանլըուրֆայի նահանգապետ Հասան Շըլդակի, դեռահասը ինքնասպանություն է գործել։
«Դա մոտ 17-18 տարեկան տղա էր։ Հենց գլխավոր դարպասով ներս մտավ, անմիջապես սկսեց կրակել իր ձեռքում գտնվող երկարափող զենքից։ Սկզբում կրակում էր աջ ու ձախ, ապա՝ հենց դպրոցի ուղղությամբ»,- պատմել է ականատեսը Hürriyet թերթին։
Հարձակման հետեւանքով տուժածների թիվը հասել է 18-ի։ Նախնական տվյալներով՝ վիրավորների թվում են 12 աշակերտ, 2 ուսուցիչ եւ 2 քաղաքացիական անձ։




