
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:30–ի դրությամբ, ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի
Շինուհայրից Հարժիս տանող (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական ավտոճանապարհի 224-228 կմ երկարությամբ հատվածում բուքն ու
անբավարար տեսանելիությունը շարունակվում է, սակայն ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




