ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Դեմոկրատականները պահանջում են զսպել Թրամփին

Ինչ Է «Ռազմական լիազորությունների» բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դեմոկրատականներին, ինչպես նաև հանրապետականներից մի քանիսին անհանգստացրել Է Իրանի նկատմամբ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը:

Կոնգրեսականներն առաջարկում են կիրառել «Ռազմական լիազորությունների» բանաձևը, որի համաձայն, նախագահները պարտավոր են Կոնգրեսի հետ խորհրդակցել երկրի սահմաններից դուրս զինուժ ուղարկելու դեպքում:

Առանց Կոնգրեսի հավանության, նախագահները կարող են ընդհուպ 60 օրով բանակը ռազմական գործողությունների ուղարկել արտասահման, ևս 30 օր Էլ նրանց տրվում Է զինծառայողներին տուն բերելու համար: Բայց օրենսդիրները հարկ եղած պարագային կարող են քննարկում պահանջել:  

Դեմոկրատականների համոզմամբ, հիմա հենց այդ պահն Է: Մերիլենդից կոնգրեսական Գլեն Այվիի խոսքով, Թրամփը սխալ ուղղությամբ Է տանում երկիրը և չի կարողանում ձեռքում պահել կառավարման ղեկը:

Դեմոկրատներն իմպիչմենտի թեման են արծարծում

«Լիակատար ոչնչացման սպառնալիքներն անընդունելի են։ Ժամանակն է, որ Կոնգրեսը միջամտի և կառավարումն իր ձեռքը վերցնի»,- ասել Է Այվին:

Որոշ կոնգրեսականներ նույնիսկ առաջարկում են գործարկել թիվ 25 լրամշակումը, որով նախագահի մահվան կամ առողջական վիճակից բխող անաշխատունակության դեպքում պետության ղեկավարի լիազորությունները ստանձնում Է փոխնախագահը:

Դեմոկրատականներն իմպիչմենտի հարցն են արծարծում, ակնարկում են, որ նախագահը հոգեկան ոչ ադեկվատ կացության մԷջ Է և վկայակոչում են նրա հայհոյախառն վերջին սկանդալային գրառումը սոցցանցում ու հակասական որոշումները:

Հատկապես ծանր տպավորություն Է թողել իրանական քաղաքակակրթությունն ամբողջությամբ ոչնչացնելու մասին Թրամփի սպառնալիքը:

Գենոցիդով սպառնալը հակասում Է օրենքին

Փենսիլվանիայից կոնգրեսական Մերի Սքանլոնն ասել Է, թե օրենսդիրները շարքային ընտրողներից ստանում են հարյուրավոր դիմումներ:

«Մարդիկ պահանջում են, որ Կոնգրեսը միջամտի, գործադրի «Ռազմական լիազորությունների» բանաձևը և զսպի այլևս չվերահսկվող նախագահին»,- ասել Է Սքանլոնը:

Կալիֆորնիայից կոնգրեսական Սարա Ջեյքոբսն Էլ ասում Է, որ Թրամփի բանակցային մարտավարությունն աններելի Է:

«Բա որ մորս կորցնեմ, քրոջս»

Իրանցի Հոսեյն Բանինաջարը 11 տարի Ամերիկայում Է բնակվում: Հայրենիքում են մնացել նրա մայրը, քույրը, ազգականներ, ընկերներ:

Նա խոստովանել Է, թե սարսափ Է ապրել՝ լսելով ամբողջ Իրանը ոչնչացնելու Թրամփի սպառնալիքը և, դա իր կյանքի ամենածանր րոպեն Է եղել:

«Դա հիշեցրեց այն պահը, երբ ինձ ասացին հորս վախճանվելու մասին, բայց այս անգամ վախս շարունակական Էր, բա որ մորս կորցնեմ, քրոջս, բոլոր նրանց, ում ճանաչում եմ, նրանց, ում չեմ ճանաչում»,- ասել Է Բանինաջարը:

«Եթե Իրանը բարի կամքով բանակցի՝ մենք ձեռք կմեկնենք»

Առաջիկայում տեղի կունենան բանակցություններ, այդ նպատակով փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնում Է Պակիստան:

«Եթե ​​իրանցիները բարի կամքով բանակցեն, մենք անպայման նրանց ձեռք կմեկնենք։ բայց եթե փորձեն խաբել, ապա կտեսնեն, որ մեր թիմը դա չի ընդունի»,- թռիչքից առաջ ասել Է Վենսը:

Պատերազմի 5 շաբաթների ընթացքում Իրանում ավելի քան 3 հազար մարդ Է սպանվել: Այժմ գործող հրադադարի ժամկետը կսպառվի ապրիլի 22-ին:

Կարդացեք նաև

Back to top button