ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Ջրի կորստի նվազում, որակի լավացում․ «Վեոլիա Ջուր»-ը Եղվարդում  ներդրումներ է կատարում

Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Երևանյան թաղամասում «Վեոլիա ջուր»–ն ու Նաիրի համայնքը ակտիվ աշխատանքներ են կատարում։ Այստեղ համայք–«Վեոլիա» համագործակցությունը ամուր հիմքերի վրա է դրված։ Թաղամասը պատահական չեն ընտրել։ Հատկապես ամռանը ջրամատակարաման հետ կապված դժգոհությունները ավելանում էին հենց այս թաղամասում։ Ջրագծերը փոխելիս պարզվել է, որ   կոյուղագծերը նույնպես մաշված ու քայքայված են։ Որոշվեց համատեղ ուժերով աշխատանքներ կատարել նաև կոյուղատար համակարգում: Վերակառուցվում է 1500  գծամետր ջրագիծ, նույնքան էլ կոյուղագիծ:  Նախորդ տարեվերջին Արայի թաղամասում նույնպես «Վեոլիա Ջուր»–ը նման աշխատանքներ է կատարել, որի արդյունքում նվազել են բնակիչների դժգոհությունները։ Այստեղ ևս հույս ունեն, որ աշխատանքների ավարտից հետո էականորեն կնվազեն բողոքներն ու դժգոհությունները։

«Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցչի ձեռքին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի  Երևանյան թաղամասի հատակագիծն է։ Մասնագետը պատմում է՝ նախապես ծրագրել են, թե բնակելի շենքերի որ հատվածում,  ինչ տրամաչափի խողովակներ են անցկացնելու։

Թաղամասում անսովոր եռուզեռ է։ Բազմաբնակարան շենքերի բակերում ակտիվ շինարարություն է իրականացնում «Վեոլիա Ջուր»  ընկերությունը։ Գրեթե բոլոր շենքերի մուտքերի մոտ քանդման, ջրագծերի փոխարինման աշխատանքներ են։ Թաղամասն ունի խնդրահարույց ջրամատակարարում։

«Վեոլիա Ջուր» ընկերության «Երևան» շահագործմանտնօրինությանՆոր Հաճն   շահագործմանտեղամասիպետ Մանուկ Ներսիսյան․

«Երևանյան թաղամասը 17 բազմաբնակարան շենք ունի։ 40 հասարակական նշանակության օբյեկտ։ ԽՍՀՄ ժամանակներից ջրագծերը մնացել են, կոռոզիայի են ենթարկվել, քայքայվել են։ Դրան գումարվել է արդեն ջրագողությունը։ Նոր ջրագծով դրանք կբացառվեն»։

Գաղտնի վթարներ, ջրակորուստ, արդյունքում ջրի ճնշումը նվազում էր, բնակիչների դժգոհությունները՝ ավելանում։

«Վեոլիա Ջուր» ընկերության «Երևան» շահագործմանտնօրինությանՆոր Հաճն   շահագործմանտեղամասիպետ Մանուկ Ներսիսյան․

«Բազմաբնակարան շենքերի վերջին հարկի բնակիչները ջուր չեն բողոքի ճնշումից։ Այն կկարգավորվի»։

Ջրագծերի փոխարինման աշխատանքների ընթացքում  խողովակների վրա առկա  վթարները անմիջապես վերացվում են ՎեոլիաԹիմի կողմից։ Ժամանակավոր միացումներ են  տալիս, որպեսզի բնակիչները ջրի խնդիր չունենան։  Մյուս կողմից՝ քաղաքում մեծ աշխատանք են իրականացնում Ընկերության  գոտիավորման մասնագետները, որոնք փնտրում և գտնում են գաղտնի վթարները՝ հետագայում ասֆալտի շերտը քանդելուց և վթարներ վերացնելուց խուսափելու համար: Այս ամենին էլ  զուգահեռ Եղվարդում ՎեոլիաԹիմը շարունակում է իր ակտիվ պայքարը ապօրինությունների և ջրագողությունների դեմ:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ Առևտրային տնօրինության Եղվարդ և Հաճն տեղամասի պետ Արման Կարապետյան․         

«Բազմիցս պայքարել ենք ջրագողության դեմ։ Սա շատ մեծ քանակի էր հասնում։ Մեծ քանակությամբ արձանագրություն ենք կազմել, ջրաչափեր ենք փոխել։ գնալով ստոգաչափման արձանագրություն  է կազմվել,  ջրաչափերը կանգնած  են եղել։ Միջամտած են եղել»։

Ջրագծերը փոխելիս պարզվեց, որ  կոյուղագծերը ևս լուրջ խնդիրներ ունեն։  «Վեոլիա Ջուր» ընկերությունն ու համայնքը  որոշեցին համատեղ ուժերով նորով  փոխարինել նաև ջրահեռացման համակարգը: Թաղամասում 1500  գծամետր ջրագիծ վերակառուցելուն զուգահեռ նույնքան էլ կոյուղագիծ կնորացվի:  Վեոլիայի հետ համագործակցությունը համայնքը բարձր է գնահատում․   

Նաիրիի համայնքապետարանի «Նաիրիի բարեկարգում և բնակֆոնդի» ՀՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Օնիկ Վիրաբյան

«Ուզում եմ նշել, որ համագործակցությունը շատ լավ ստացվել է։ Աշխատանքները մեծ ծավալով ու թափով ընթանում են։ Փոխարինվում են ջրագծերը, ավլի որակով ու քանակի ջուր կունենանք։ Շնորհակալություն լավ համագործակցության համար»։

Աշխատանքների ավարտից հետո Երևանյան թաղամասին ներկայիս վայրկյանում 28 լիտրի ջրաքանակի փոխարեն կմղվի 15լիտր/վայրկյան, որը բավարար կլինի գրաֆիկով սահմանված ժամերին որակյալ և բարձր ճնշմամբ ջրամատակարարում ունենալու համար: Կբացառվեն նաև կոյուղագծերի խցանումներն ու վթարները:

Համայնք-Վեոլիա համագործակցության լավագույն արդյունքն առկա է Եղվարդի  Արայի թաղամասում, առաջիկայում այս ցանկը կհամալրի նաև Երևանյան թաղամասը։  Այստեղից  հետո նախատեսվում են աշխատանքներ Շինարարների փողոցում:

Կարդացեք նաև

Back to top button