
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ավարտվել է Քվանտ վարժարանի և ԵՊՀ-ի համատեղ ջանքերով կազմակերպվող օժտված երեխաների հերթական մրցույթը: Մրցույթն անցկացվում է 96 թվականից: Մրցույթի հաղթողներին հնարավորություն է տրվում նոր ուսումնական տարում՝ սեպտեմբերից անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում: Մրցույթի այս տարվա հաղթողներին այսօր Կողբ հիմնադրամը շնորհել է հերթական կրթաթոշակները: Հաջորդ տարի կանցկացվի հոբելյանական 20-րդ մրցույթը, որի համար հայտերն արդեն իսկ ընդունվում են:




