ԿարևորՄիջազգային

Իրանի պատվիրակությունն ապրիլի 9-ին կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար

Ապրիլի 9-ին իրանական պատվիրակությունը կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար, X սոցիալական ցանցում հայտնել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը։

«Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով՝ այսօր երեկոյան իրանական պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի շուրջ լուրջ բանակցություններ վարելու համար»,- գրել է նա։

Դիվանագետի խոսքով՝ հանդիպումը կկայանա, թեև իրանական հանրության շրջանում կա թերակահավատություն, որի պատճառը Իսրայելի կողմից հրադադարի խախտումներն են։

Տես նաև՝ Լիբանանը չի ներառվել Իրանի հետ համաձայնագրում, սա թյուրըմբռնում է. Վենս

Կարդացեք նաև

Back to top button