
Ժամը 17:30-ի դրությամբ՝ Ստեփանավանի, Տաշիրի, Մարտունու, Վարդենիսի, Ջերմուկի ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է։
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




