ԿարևորՄիջազգային

Կես դար անց․ «Արտեմիս II»-ը՝ Լուսնի ձգողականության ազդեցության գոտում

«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել երկուշաբթի՝ ապրիլի 6-ի վաղ առավոտյան՝ դառնալով առաջինները 1972 թվականի դեկտեմբերին «Ապոլոն 17» թռիչքից հետո, հաղորդում է Space.com-ը։

«Արտեմիս II Orion» տիեզերանվը երկուշաբթի օրը՝ ժամը 00:37-ին (Երևանի ժամանակով 08:37) մտել է Լուսնի «գրավիտացիոն ոլորտ»՝ այնտեղ, որտեղ Լուսնի ձգողականությունն ավելի ուժեղ է, քան Երկրինը։ Այդ ժամանակ տիեզերանավը գտնվել է Լուսնից մոտավորապես 62,764 կիլոմետր և Երկրից 373,368 կիլոմետր հեռավորության վրա։

«Օրիոնը» շատ ավելի կմոտենա Լուսնի մակերևույթին. երեքշաբթի երեկոյան այն կգտնվի մոտավորապես 6,400 կիլոմետր հեռավորության վրա, որն էլ կծառայի որպես Երկիր վերադարձի մանևր։

«Սա ֆենոմենալ է»,- ռադիոյով առաքելության ղեկավարությանը հաղորդել է Քրիստինա Քոչը՝ «Արտեմիս II» առաքելության մասնագետը և Լուսին թռած առաջին կինը։ «Լուսինը, որը մենք դիտարկում ենք, բոլորովին տարբերվում է Երկրից երևացող Լուսնից»,- շեշտել է նա։

«Ես չափազանցությունների սիրահար չեմ, բայց դա միակ բանն է, որ կարող եմ մտածել, — ասել է «Արտեմիս II»-ի հրամանատար Ռիդ Ուայզմենը՝ թվարկելով լուսնային խառնարանները, որոնք նա տեսել է 400 մմ տեսախցիկի օբյեկտիվի միջով։ -Դա անհավանական է»։

Տիեզերագնացները ոչ միայն հիացել են Լուսնով, այլ դիտարկել են լուսնային խառնարանները, նրա հսկայական բազալտե հարթավայրերը։

«Այս վիզուալիզացիան նախատեսված է ցույց տալու համար, թե ինչ կտեսնեն Արտեմիս II-ի տիեզերագնացներն իրենց պատուհանից Լուսնի մոտով թռիչքի ժամանակ։ Այստեղ յոթ ժամ տևողությամբ վիզուալիզացիան սեղմված է 28 վայրկյանի մեջ»,-ասված է ՆԱՍԱ-ի հրապարակած տեսանյութում։

Կարդացեք նաև

Back to top button