
ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ Իրանի օդային տարածքում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է խոցվել: ԱՄՆ զինվորականներn արդեն սկսել են փրկարարական գործողություն՝ անձնակազմին գտնելու ուղղությամբ, նախքան դա կանեն իրանցի զինվորները, այսօր հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ և Իսրայելի կառավարության աղբյուրներին:
The Washington Post-ը հաղորդել է, որ անձնակազմի երկու անդամների որոնումները շարունակվում են։
Կարճ ժամանակ անց ԱՄՆ անանուն պաշտոնյաները CBS News-ին հայտնել են, որ օդաչուներից մեկը փրկվել է, իսկ մյուսի ճակատագիրն անհայտ է: Նրանց խոսքով՝ որոնող-փրկարարական գործողությունները շարունակվում են։
Սա ամերիկյան ռազմական ինքնաթիռի առաջին կորուստն է, որի մասին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկզբից ի վեր՝ հաստատել է Սպիտակ տունը։
Iranian media has posted what appears to be debris from a USAF F-15E Strike Eagle, reportedly downed earlier today.
— OSINTtechnical (@Osinttechnical) April 3, 2026
Seen here, the remains of a vertical stabilizer. pic.twitter.com/FGD8jrmM4p




