
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստում Սաղաթելյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել փոխելու նրա խափանման միջոցը՝ առաջարկելով ընտրել վարչական վերահսկողություն։
Դատավորը Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված կալանքը փոխել է՝ սահմանելով տնային կալանք երկու ամիս ժամկետով։ Այդ ընթացքում կգործեն հեռախոսային խոսակցությունների հետ կապված սահմանափակումներ։
Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ, որից հետո Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էին։




