ԿարևորՀասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում


Ապրիլի 1-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ, մասնավորապես, նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող  ծածկոցները կհանվեն:

Կարդացեք նաև

Back to top button