ԿարևորՀասարակություն

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի դեպքով մեղադրյալներից երկուսի դեմ կիրառվել է կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 անձանցից 2-ն ազատ են արձակվել, հայտնում են ԶԼՄ-ները։

18-ամյա երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշել է, որ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Մյուս եղբոր՝ Դավիթ Մինասյանի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, նա տեղափոխվել է դատարան։ 

Ազատ է արձակվել նաեւ նույն գործով անցնող Գևորգ Գևորգյանը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 5 մլն դրամ գրավը։

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր դուրս գալ եկեղեցուց, համացանցում տարածված տեսանյութից երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը փորձում հարվածել Նիկոլ Փաշինյանին։  

Տես նաեւ՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Կարդացեք նաև

Back to top button