ԿարևորՔաղաքական

Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջև կապերի առավել զարգացմանը․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպան Ալ-Սուլայթինին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Կարդացեք նաև

Back to top button